Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Փլուզվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը

Փլուզվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը
23.09.2014 | 20:57

Սեպտեմբերի 19-ին հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը:

Ս. թ. սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը՝ Վրաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարության հետ այցելել է Սբ Մինաս եկեղեցի և տեղում ծանոթացել իրավիճակի հետ: Համատեղ քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի առաջիկայում Վրաստանի մշակույթի նախարարությունը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ կսկսեն հուշարձանի մաքրման աշխատանքները, կգնահատվի հուշարձանի կրած վնասի չափը, Վրաստանի մշակույթի նախարարությունը կկազմի հուշարձանի հետագա պահպանման և վերականգնման ծրագիր և կներկայացնի Վրաստանի կառավարություն՝ 2015 թ. հուշարձանի վերականգնման համար բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ